Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Նա շարունակելու է վազել»

«Նա շարունակելու է վազել»
27.06.2013 | 13:46

Դավիթը երիտասարդ և արդեն կայացած մարզիկ է, ում համար վազքն ավելին է, քան կյանքը: Նրան` դեռևս նոր ծնված մանկանը, երկու օրվա կյանք էլ չէին խոստանում, բայց ճակատագիրն այլ կերպ տնօրինեց ամեն ինչ: Այդ օրվանից Դավիթը չի հավատում բժիշկներին: Հիմա` 25 տարեկան հասակում, նա լուրջ առողջական խնդիրներ ունի, որոնց դեպքում վազքով զբաղվելը նույնն է, ինչ ինքնասպանություն գործելը: Դավիթը գիտակցում է դա, բայց չի կարող ինքն իր դեմ գնալ. որոշումը կայացված է` նա շարունակելու է վազել:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՏՅԱՆԸ ներկայանում է իր նոր` «Մարաթոն» կարճամետրաժ ֆիլմով: Մարաթոնը երիտասարդ հերոսի վազքն է` մինչև մահ կամ ի հեճուկս մահի:
Հարություն Շատյանին շատերը ճանաչում են նրա դեբյուտային` «Բեռնելով կյանքս» կարճամետրաժ ֆիլմից, որը շահել է հանդիսատեսի համակրանքը, արժանացել մի շարք մրցանակների` երկրում և երկրից դուրս: «Բեռնելով կյանքս»-ը նկարահանվել է սիրողական տեսախցիկով, քանի որ, ռեժիսորի խոսքով` նպատակ է եղել ստեղծելու առավելագույնս անկեղծ ֆիլմ (ֆիլմի թե՛ օպերատորը, թե՛ գլխավոր դերակատարը ռեժիսորն է):
«Մարաթոն» ու «Բեռնելով կյանքս» ֆիլմերը նման են իրենց նկարահանման ձևաչափով, որտեղ ռեալությունը առաջնային տեղ է գրավում: «Ես սիրում եմ այդ ոճը,- մեզ հետ զրույցում ասաց Հարություն Շատյանը:- Եթե «Բեռնելով կյանքս» ֆիլմն ամբողջությամբ պս՛ևդովավերագրական էր, ամեն ինչ ներկայացված էր մաքսիմալ ռեալ և վավերագրական, ապա «Մարաթոնում» փորձել ենք ընդգրկել նաև գեղարվեստական տարրեր: Թե որտեղ են սկսվում և ավարտվում վավերագրականը և խաղարկայինը, հանդիսատեսը կտեսնի ֆիլմը դիտելիս»:
Հարությունը նշեց նաև, որ ֆիլմն ամբողջությամբ` սկզբից մինչև վերջ, նկարահանված է մեկ կադրով, առանց մոնտաժային կցումների:
«Մարաթոնը» կցուցադրվի «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Ֆիլմի պրոդյուսերը Գրիգոր Հայրապետյանն է, դերերում` Հարություն Շատյանը, Լիլի Միքայելյանը, Կառլոս Մուրադյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Արթուր Սարիբեկյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ